Խոդորկովսկին ներման մասին դիմում է գրել, առաջիկայում  համապատասխան հրաման կստորագրվի: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսի ավարտից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` իրեն մոտեցած լրագրողներին:  

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մտադիր է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ներման մասին  դիմումը  ստորագրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«Նա անազատության մեջ անցկացրել է տասը տարուց ավելի,  կարծում եմ, որ պետք է ներման վերաբերյալ վճիռ կայացնել», - հայտարարել է պետության ղեկավարը: