Թուրքիայում դեկտեմբերի 17-ից սկսած սկանդալային ձերբակալություններից հետո հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը եւս ներքաշված է խոշոր կաշառակերության մեջ։
Թուրքական Aydinlik պարբերականի փոխանցմամբ՝ սկանդալային «մեծ կաշառք» գործողությունների ժամանակ հայտնի է դարձել, որ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը 3 մլն լիրա կաշառք է տվել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին։
Նշվում է, որ կաշառքի դիմաց Էգեմեն Բաղըշը կարողացել է Ռեզա Զարրաբի հոր համար իտալական վիզայի եւ բնակության իրավունք ստանալ, Զարրաբիի հանցակից 5 հոգու համար Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, արգելք հանդիսանալ Զարրաբի դեմ տեղեկությունների հրապարակմանը, օգնել Զարրաբիի հյուրանոցի նախագծին։
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























