Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարությունը կշարունակվի` չնայած ԱՄՆ-ի ղեկավարության քննադատությանը, որը հետեւում է խաղաղ գործընթացին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:
«Մենք ոչ մի վայրկյան չենք դադարի կառուցել մեր երկիրը: Կզարգացնենք բնակավայրերը», - հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը:
Ըստ նրա` խաղաղ բանակցություններին խանգարում է ոչ թե Թել-Ավիվի շինարարական գործունեությունը, այլ Իսրայելը հրեական պետություն ճանաչելու Պաղեստինի ցանկության բացակայությունը, հայտնում է Euronews-ը:
Իր հերթին պաղեստինցի բանակցող Սայիբ Արիկատը հայտարարել է, որ «վերջնական խաղաղության պայմանագիրը կնքվելու է 2014թ. ապրիլի 29-ին»: Ըստ Արիկատի` այդ ամսաթվին կարող է շրջանակային համաձայնագիր ստորագրվել, որը կսահմանի վերջնական կարգավորման հետագա ուղղությունը:
«Շրջանակային համաձայնագիր ձեռք բերելուց հետո կպահանջվի 6-12 ամիս` Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու համար` հաշվի առելով երկու կողմերի շահերը», – ընդգծել է պաղեստինցի բանակցողը:





























