«Не дождетесь», հենց այսպես է արձագանքելն Հայաստանի ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը լրագրողների՝ իր առողջության վերաբերյալ հարցին, հաղորդում է Yerkir.am-ը:  Թղթակիցներն, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից առաջ հետաքրքրվել են Գորիկ Հակոբյանի առոջղական վիճակով, քանի որ ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում Հակոբյանը ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունի եւ բուժման կուրս է անցել Գերմանիայում:

«Ռուսներն ասում են «Не дождетесь», իսկ եթե հայերեն, ապա Գյումրիում ասում են «Իշտահիդ` քացախ», ինչն այս դեպքում՝ նույն բանն է նշանակում: Ես ինձ շատ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չունեմ»,-հայտարարել է Գորիկ Հակոբյանը: