Սեւանի ավազանում պաշտպանական կառույցներ չունեցող ՀԷԿ-երը պետք է ձվադրման շրջանում դադարեցնեն աշխատանքը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարե է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա միեւնույն ժամանակ հավելել է, որ կառավարությունը անընդունելի է համարում բոլոր ՀԷԿ-երի աշխատանքի դադարեցումը, ինչպես առաջարկվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրենսդիր նախաձեռնությունում: «Գործնականում դա կնշանակի ՀԷԿ-երի աշխատանքի ոչ թե մասնակի, այլ ամբողջական դադար»,-հայտարարել է Մովսիսյանը:

Կառավարությունն ընդունելի է համարել նոր ՀԷԿ-եր կառուցելու պահանջը այն գոտում, որը անմիջականորեն հարում է լճին: Սակայն կառավարությունն արդեն խորհրդարանին է ներկայացրել «Սեւանա լճի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների մասին նախագիծ: