Արձակագիր Լեւոն Խեչոյանի եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին եւ 10 հազար եվրոյին համարժեք դրամ:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ  գումար տրամադրելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունն է: