Հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչեւ 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: