2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) եւ զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, նման որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունը:

Փոփոխության են ենթակա նաեւ ՀՀ կառավարության այդ որոշման 1-ին հավելվածը, որով սահմանվել են լրավճարների առավելագույն չափերը եւ զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթ ունեցող 2-րդ հավելվածը: