Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» սկանդալային գործողությունների արդյունքում հայտնի դարձած անօրինականությունների դեմ են դուրս եկել KESK արհմիության անդամ աշխատավորները մի շարք քաղաքներում գործադուլ եւ բողոքի ակցիաներ են արել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ KESK արհմիությանը կից աշխատավորները Թուրքիայի տարբեր քաղաքներում գործադուլ են հայտարարել եւ կոշիկի տուփերով դուրս եկել բողոքի ակցիաների ընդդեմ հայտնի դարձած խոշոր անօրինականությունների։

Ակցիա անողները հայտարարել են, թե որ «Հալք» բանկի կառավարիչը կոշիկի տուփում կարողանում է 4,5 մլն դոլար պահել, իրենք կոշիկի տուփում կարողանում են միայն կոշիկ պահել։ «Վերջին 2 օրում իշխող կուսակցությունը ցույց տվեց իր դեմքը։ Թուրքիայում հազարավորները պայքարում են գոյատեւելու համար, իսկ նրանք միլիոնավոր դոլարներ են տանում»,-նշվել է գործադուլ անողների հայտարարությունների մեջ։