«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» ԱԺ դահլիճ՝ արտահերթ նիստին քվորում ապահովելու համար։ Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀԿ-ական իր աղբյուրներից, ՀՀԿ-ականներին դահլիճ են հրավիրել անգամ արտերկրից, ուր նրանք մեկնել են գործուղումների։ Խիստ հրահանգ է իջեցվել՝ թողնել գործուղումն ու վերադառնալ Երեւան։
Իշխանությունների այս շահագրգռվածության պատճառն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը, որոնք, ի դեպ, վիճահարույց դրույթներ են պարունակում՝ կապված ՀՀ ինքնիշխանության սահմանափակումների հետ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























