«Իրատես de facto» թերթը գրում է. ««Իրատես de facto»-ն գրել էր, որ հոկտեմբեր ամսին Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել 2013 թվականին Գյումրիի քաղաքապետարանի իրականացրած գնումների առնչությամբ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վերահսկիչի ակտում տեղ են գտել Գյումրիի նախակրթարանների սննդի գնումների հետ կապված որոշ խախտումներ: Բացի այն, որ նախակրթարանների տնօրեններին սնունդը պարտադրվել է գնել Գյումրիի ամենաթանկ խանութներից մեկից`«Կառոնայից», սննդի գները բոլոր վճարային փաստաթղթերում ուռճացված են եղել: Սա չի վրիպել ՎՊ-ի աչքից:
Վերահսկիչ պալատի աչքից չեն վրիպել նաեւ Գյումրիի զարգացման հիմնադրամի ծախսերում առկա որոշ անճշտություններ: Սամվել Բալասանյանն այս հիմնադրամը ստեղծել է, իբր, Գյումրիի համար գումարներ հավաքելու, ձեռներեցների հանգանակությունները կուտակելու համար, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, այդ հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային, մասնավորապես այդ հիմնադրամի միջոցներով են ֆինանսավորվել մի շարք գործուղումներ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























