Դեկտեմբերի 20-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 03 ՕՏ 278 պետհամարանիշով ավտոմեքենան: