Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ նրա նա բավականին քաղաքական պատճառներ ունի, որպեսզի զերծ մնա ձմեռային խաղերին մեկնելուց:

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»: Գործոնների թվում նա նշել է մարդու իրավունքների խախտումը, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվում են Լիտվայի նկատմամբ:

Առայժմ հայտնի չէ, արդյոք լիտվական պատվիրակությունը մեկնելու է խաղերին, թե ոչ: