Բեզոարյան այծի ապօրինի որսի գործի շրջանակներում կա մեղադրյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետի (ամբողջությամբ արգելված կենդանու որսը, որը բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս, խոսքը մոտ 3 մլն դրամի մասին է) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Վաչագան Աշոտի Ղարախանյանին, ով ավելի վաղ հայտնել էր,որ ինքն է որսացել այծին:

Որսի մասնակցած նախկին եւ ներկա պաշտոնյանները գործի շրջանակներում շարունակում են մնալ որպես վկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն»: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արտաշատի զինկոմ Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Ի դեպ, ոստիկանությունը ավելի ուշ հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունները: