Կիեւում Ուկրաինայի ՆԳՆ հատուկ նշանակության զորքերը փակում են Անկախության մայդանի մուտքը Եվրոպական հրապարակի կողմից:

Մայդանի մուտքը փակել են հատուկ ջոկատայիններով վեց ավտոբուսներ, որոնք գրեթե կպած են իրար: Մետրոյից դուրս եկող քաղաքացիները Կրեշչատիկի կողմ գնալու հնարավորություն չունեն, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Եվրոպական հրապարակում եւս մեծ թվով հատուկ ջոկատայիններ կան:

«Կոմերսանտ Ուկրաինան», վկայակոչելով Ներքին զորքերի հրամանատարի մամուլի քարտուղար Վիկտորյա Կուշնիրին, հայտնում է, որ ամբողջ երկրից Կիեւ են բերվել ՆԶ երեք հազար մարտիկներ:

Կուշնիրի խոսքով՝ Կիեւում են մոտորացված հատուկ զորքերը, հատուկ նշանակության զորքերը եւ ՆԶ տարածքային վարչությունների հերթապահ միավորումները: Մոբիլիզացումը չի վերաբերել միայն ԱԷԿ-ը պահպանող զինծառայողներին եւ դատապարտյալներին հսկողներին, ինչպես նաեւ 2013թ. ժամկետային զորակոչի զինվորներին: