ՄԵՆԱՏԵՊ-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւի պաշտպանությունը հույս ունի պարզել՝ նա պատրաստվո՞մ է ներում հայցող դիմում ներկայացնել:
«Այժմ իմ գործընկերն այնտեղ է, Լեբեդեւի հետ քննարկում են մի շարք հարցեր, կարծում եմ երեկոյան պարզ կդառնա՝ նա ներման մասին դիմում ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ», - նրա պաշտպան Վլադիմիր Կրասնովի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել:
Վլադիմիր Պուտինը Խոդորովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
Դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել էր, որ Խոդորովսկին ներում հայցող դիմում է գրել, եւ առաջիկայում այդ հարցով հրամանագիր կստորագրվի:





























