Բրիտանական խոշոր Npower էներգետիկական ընկերությունը տուգանվել է 3,5 մլն ֆունտ ստեռլինգով (5,7 մլն դոլար):
Ընկերությունն իր յուրաքանչյուր հաճախորդի 25 ֆունտ կվճարի ($40) ծառայությունների վաճառքի կանոնները խախտելու համար: Էներգետիկայի շուկան վերահսկող հանձնաժողովի տվյալով՝ Npower-ն իր հաճախորդներին բավարար տեղեկատվություն չի տրամադրել էներգասպառման մասին, ինչի պատճառով վերջիններս չեն կարողացել որոշել՝ արժե՞ փոխել մատակարարին, թե՞ ոչ:
Նշենք, 2011թ. էլեկտրականության եւ գազի խոշորագույն մատակարարների «մեծ վեցյակում» ընդգրկված Npower-ը տուգանվել էր 2 մլն ֆունտ ստեռլինգով (3,27 մլն դոլար)՝ բիզնեսի վարման ոչ ազնիվ մեթոդների համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























