Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է նաեւ աղմկահարույց համաձայնագիրը՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ՝ «Հայռուսգազարդում» ՀՀ 20 տոկոս մասնաբաժինը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը հանձնելու վերաբերյալ, որը ստորագրվել էր դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամանակ:
ԱԺ-ի դիմաց ժամը 11։30-ից հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր հայտարարել են, որ համաձայնագրին կողմ քվեարկողներին ճանաչելու են ազգի դավաճաններ։
Նիստից ուղիղ միացումը ապահովում է խորհրդարանի կայքը։





























