Թուրքիայում «Մեծ կաշառք» գործի հետաքննողներին եւ նախարարների որդիներին ձերբակալողներին ավազակ անվանած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ է պատասխանել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի՝ «մեծ կաշառք» գործողության հեղինակներին ուղղված մեղադրանքներին, ասել է, թե ինչո՞ւ է Էրդողանը դեռ պահում 3 նախարարներին, որոնց որդիները խոշոր չափերի կոռուպցիոն գործարքների մեջ են։
«Էրդողանը ասում է, թե ինչու իրեն տեղյակ չեն պահել հիշյալ գործության մասին, որ ինքը կանխարգելել այդ անօրինականությունները ու ասում, թե ով որ իրեն տեղյակ չի պահել, նա ավազակապետ է։ Էրդողան, ինչո՞ւ պետք է քեզ տեղյակ պահեին։ Ավազակն էլ ես դու, ավազակապետն էլ»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ հիշյալ սկանդալային գործողության հետ կապված Էրդողանը խիստ քննադատության էր ենթարկել գործողության հեղինակներին։
Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























