Ռուսաստանի պատիժների իրագործման դաշնային ծառայությունում հայտարարել են ՅՈւԿՈՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկիի ազատ արձակման մասին: Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հայտնի է դարձել նաեւ, որ Խոդորովսկին արդեն լքել է գաղութը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ՅՈւԿՈՍ-ի նախկին ղեկավարը պատիժը կրում էր Կարելիայի №7 գաղութում: