Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համաձայն չէ հայ իրականության մեջ «քաղաքական եզրակացություն» տերմինի կիրառման հետ: Նախարարն իր կարծիքն արտահայտել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը կտրականապես չի համաձայնել երկրում 14 քաղբանտարկյալների առայության մասին հարցի առաջքաշման հետ: «Անգամ փորձագետները խոսում են երեքի մասին, սակայն ոչ մի կերպ 14»,-կարծում է Թովմասյանը:

Տեղեկությունները սխալ ընկալելու համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը ազատ ինտերնետով երկրների ցանկում է: «Տեղեկատվություն կա: Այլ հարց է, թե ինչպես է այն ընկալվում հասարակության մեջ»,-նկատել է նախարարը:

Որպես օրինակ նախարարը հիշեցրել է, թե ինչպես էին տարածվում տեղեկությունները, թե գերատեսչության աշխատակիցների համար տոննաներով զուգարանի թուղթ են գնել: «Մինչեւ բացատրում ենք, որ խոսքը ոչ միայն աշխատակիցների, այլեւ այն 4 հազար դատապարտյալնեի համար է, որ պահվում են ՔԿՀ-ներում, հասարակությունն արդեն քննարկումէ  հարցը»,- ասել է Թովմասյանը: