Դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված գազի համաձայնագրի դեմ դեկտեմբերի 20-ին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները ժամը 14։00-ի մոտ հայտարարեցին, որ բողոքի ակցիան ԱԺ-ի շենքից մոտ կշարունակեն ժամը 20:00-ին։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով այսօր կավարտվի 20։00-ին։

Ուժով ոստիկանական մեքենաներ նստեցված ակտիվիստների մի մասին չեն հասցրել ոստիկանություն, այլ ազատել են հենց ավտոմեքենաներից։ Այս պահին հայտնի է միայն, որ Արաբկիրի ոստիկանությունում երկու մարդ կա՝ Անտոն Իվչենկոն, որի քիթը, ակտիվիստների տվյալներով, կոտրված է, եւ Վարդգես Գասպարին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց ժամը 11։30-ից հավաքված քաղաքացիական ակտիվիստները հայտարարել են, որ այն պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն համաձայնագրին, որով «Հայռուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս մասնաբաժինը հանձնվում է ռուսական «Գազպրոմին», իրենք ճանաչելու են ազգի դավաճաններ։