Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, թե Մոսկվայում տասնյակ հազարավոր իսլամամերձ արմատականներ կան:
«Հաճախ հենց նրանք են ազգային եւ կրոնական հողի վրա բախումներ սադրում՝ իսլամոֆոբիայի աստիճանը բարձրացնելու համար, ինչի արդյունքը լինում է նոր անդամների հոսքը իրենց կազմակերպություններ»,- ասել է Կիրիլը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով, արմատականների թվի աճը կապված է Միջին Ասիայից եւ Կովկասից միգրանտների հոսքի հետ:
«Միգրանտների մեջ քիչ չեն արմատական հայացքներ ունեցողները, ընդ որում հավաքագրումը հաճախ լինում է մայրաքաղաքում»,- նշել է Կիրիլը:





























