Արարատ քաղաքի Շահումյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 20-ին 33-ամյա Կարեն Շալվայի Սամվելյանը, վարելով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Սամվելյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























