Հայաստանի իշխանությունների ու Ռուսաստանի՝ գազի վերաբերյալ բանակցությունները ամոթալի են: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառելու դեպքում Հայաստանին առանց տուրքերի ռուսական գազի վաճառքի մասին պայմանագրի քննարկումների ժամանակ:
«Ես կողմ եմ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններն ամրապնդելուն: Անգամ կողմ եմ Մաքսային միությանն անդամակցելուն: Սակայն մեր անկախությունից ի վեր՝ սա իր պայմաններով ամենանվաստացուցիչ պայմանագիրն է: Ուրախ եմ, որ անգամ իշխանական պատգամավորներն են դա խոստովանում: Սակայն մենք՝ պատգամավորներս, պայմանագրում որեւէ բան չենք կարողանա փոխել»,-ասել է Ռուստամյանը:
Նա հավելել է, որ ներկայիս իրավիճակը շահավետ է, նախ «Գազպրոմի» համար, երկրորդ՝ Հայաստանի կառավարության, որը ձգտում է ցանկացած գնով պահպանել իշխանությունը:
Նա խստագույնս քննադատել է առաջիկա30 տարիների ընթացքում միայն «Գազպրոմից» գազ գնելու դրույթը:
Ըստ Ռուստամյանի, ռուսական կողմի մոտ նման թույլ դիրքորոշումը Հայաստանի համար նվաստացում է:
Ընդդիմությունը կարծում է, որ Սահմանադրական դատարանի կողմից արտոնված համաձայնագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043թ Հայաստանն ամբողջությամբ կախված է լինելու «Գազպրոմից»՝ նոր օրենքներ ընդունելու իրավունք չունենալով կամ պայմանգրում փոփոխություններ մտցնելու:




























