Հայաստանի տարածքում առաջիկա հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ շրջակայքում կդիտվի մառախուղ: Քամին արեւմտյան է՝ 1-5 մ/վրկ.:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ՝ մառախուղ: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -13-15, վաղը ցերեկը՝ -6-8 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8,
Կոտայքում. գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8,
Գեղարքունիքում. գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8,
Լոռիում. գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -3+2,
Տավուշում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -4-9,
Արարատում. գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -4-6,
Արմավիրում. գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -4-6,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -4-6,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -4-1,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+6:




























