Հայաստանի սահմանադրական դատարանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին Հանձնաժողովին մասնագիտական առաջարկություններ ներկայացրած անձինք եւ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրված հարցերի քննարկումներին մասնակցելու համար:
Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները:




























