Մինչեւ 2016 թվականը «Գազպրոմ»-ը հայաստանի համար կալորիականության գործակիցներ չի կիրառի: Այս մասին, Հայաստանի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով Ռուսաստանի հետ մի շարք միջկառավարական համաձայնագրեր: Դրանցից մեկը « Հայաստան մատակարարվող բնական գազի գնագոյացման մասին» փաստաթուղթն է, որը նախատեսում է, որ մինչեւ 2016-ի հունվարի 1-ը ավելի բարձր կալորիականություն ունեցող գազի համար բազայինից դուրս հավելյալ գործակիցներ չեն կիրառվի: «Որպես բազա ընտրվել է ոչ թե նվազագույն թույլատրելի 7600, այլ 7900 կկալ/քմ-ն»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ մինչեւ 2016-ը յուրաքանչյուր ցանկացող կարող է իր մոտ կալորիմետր տեղադրել եւ հետեւել գազի որակին:
«Հայաստանում այդպիսի սարքեր արդեն իրենց մոտ տեղադրել են 11-12 կազմակերպություններ: Իսկ հիմա մենք դրա համար ժամանակ ենք տալիս մյուսներին: Եւ «ՀայՌուսգազարդը» պատրավոր կլինի հաշվի առնել այդ սարքերի տվյալները»,-հայտարարել է Մովսիսյանը:




























