«Հրապարակը» գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը թերեւս մարզում այնքան էլ չի տիրապետում իրավիճակին: Երեկ  առաջին անգամ նա մարզխորհրդի նիստ է անցկացրել, որին ոչ բոլոր համայնքապետերն են ներկա գտնվել:

Մարզպետը հրահանգել է ներկա-բացակա անել եւ ներկայացնել իրեն արհամարհողների ցուցակը: Հավանաբար, այդ փաստից վրդովված, նա մեղքը դրել է իր նախորդի՝ Էդիկ Բարսեղյանի վրա:

Այս տարվա բյուջեի կատարողականի մասին խոսելով՝ Գրիգորյանը նշել է, որ ամեն բան լավ է եղել, բայց եկող տարի խոստանում է էլ ավելի լավ, գերազանց արդյունքներ ապահովել»: