ԱՄՆ-ում գործարարը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝  Իրանին հեռահաղորդակցման արբանյակի մեկնարկի համար տեխնոլոգիաներ վաճառելու պատճառով։

Համապատասխան վճիռը կայացվել է Մերիլենդ նահանգի դաշնային դատարանի կողմից։

Իրանական ծագմամբ ամերիկացի գործարար Նադեր Մոդանլոն ձերբակալվել էր 2010թ.։ Արբանյակը, որի հետ նա կապ է ունեցել, ուղարկվել էր հինգ տարի առաջ։ Ըստ մեղադրող կողմի հայտարարության՝ 53-ամյա Մոդանլոն 10 միլիոն դոլար էր ստացել իր ծառայությունների դիմաց։ Հենց այդ գումարն էլ դատարանը պարտավորեցրել է նրան վճարել որպես տուգանք։ Դատախազները պահանջել են նաեւ 16-20 տարվա ազատազրկում։

Իրենց հերթին Մոդանլոյի փաստաբանները պնդել են, որպեսզի իրենց պաշտպանյալը բանտում անցկացնի 27 ամսից ոչ ավելի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։