Կուբայի քաղաքացիներն առաջիկայում նոր մեքենաներ գնելու ազատ հնարավորություն կստանան։ Համապատասխան օրինագիծն ընդունվել է երկրի Նախարարների խորհրդի նիստում՝ Ռաուլ Կաստրոյի գլխավորությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կուբայի «Գրանմա» թերթը։
Հաղորդվում է, որ «մեքենաների ցածր հասանելիությունը, առանձին խմբերի համար դրանց ձեռքբերման սահմանափակ հնարավորությունները» եւ շահագործման դեպքերը «այլ շուկայում»՝ մի քանի անգամ ուռճացված գներով, հարուցել են բնակչության «դժգոհությունը»։
Ավելի վաղ՝ 2011թ., Կուբայի իշխանությունները տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ քաղաքացիներին թույլ էին տվել պարզեցված կարգով գնել եւ վաճառել օգտագործված տրանսպորտային միջոցներ։ Այսուհետ վարչական արգելքներից ազատ կլինի նաեւ նոր մեքենաների եւ մոտոցիկլների մանրածախ վաճառքը ինչպես կուբացիների, այնպես էլ երկրում բնակվողների, ինչպես նաեւ արտասահմանյան իրավաբանական եւ դիվանագիտական անձանց համար։





























