«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել Աղվան Հովսեփյանի համար ստեղծված Քննչական միացյալ կոմիտեի աշխատանքային հանձնաժողովի քննարկում, որի ընթացքում նախկին գլխավոր դատախազը փորձել է ներկաներից «առարկայական» հարցադրումներ լսել։

Մեր թղթակցի հարցին, թե նոր կառույցի ղեկավարումը Հովսեփյանին ի՞նչ նոր լծակներ եւ հնարավորություններ է տալու բացահայտելու համար 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունները, որ նա չուներ ՀՀ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին, ապագա կառույցի ապագա ղեկավարը պատասխանել է. «Դատախազությունը այլ պետական կառույց է, քննչական կոմիտեն՝ այլ։ Քննչական կոմիտեն զբաղվելու է հանցագործությունների մինչդատական վարույթի իրականացմամբ, եւ բոլոր հանցագործությունների բացահայտումը կախված է այդ վարույթն իրականացնող անձի հմտությունից»։ Մարտի 1-ի սպանությունների մասին, բնականաբար ՝ ոչ մի խոսք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում