Թուրքիայում դեկտեմբերի 17-ից սկսած սկանդալային «մեծ կաշառք» գործողությունների ֆոնին ինտերնետում սկսել են հետաքրքիր լուսանկարներ հայտնվել գործով անցնող մեղադրյալների եւ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ այս անգամ ինտերնետում հայտնվել են 2 լուսանկար, որում Թուրքիայի վարչապետի կինը՝ Էմինե Էրդողանը եւ խոշոր մեքենայությունների մեջ մեղադրվող ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը գտնվում են իրար կողք։ Բացի Էրդողանի կինը, լուսանկարում են նաեւ ՆԳ նախարարի կինը եւ ԵՄ հարցերով նախարարար Էգեմեն Բաղըշի կինը։ 

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։

Ավելի ուշ, դատարանը ՆԳ, Էկոնոմիկայի նախարարի, ադրբեջանցի գործարար Ռեզա Զերրաբի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։ Բնապահպանության նախարարի որդուն, Ալի Աղաօղլուին, Ֆաթիհի քաղաքապետին ստորագրությամբ ազատ են արձակել։