Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ մասնակցել է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պատվոգրեր են շնորհվել Հայաստանի տարբեր ոլորտումներում իրենց ավանդը ներդրած գործիչներին:

Շուրջ 60 անվանակարգերում ՀՀ փաստաբանների նախագահ Արա Զոհրաբյանը արժանացել է «Դատաիրավական ոլորտի հուսալի եւ նվիրյալ գործիչ» անվանակարգին:

Շնորհակալական խոսքում Արա Զոհրաբյանը նշել է, որ «Մենք՝ փաստաբաններս ամեն ինչ անելու ենք, որ ե’ւ դատական համակարգը կայանա ե’ւ փաստաբանության ինստիտուտը»:

Մրցանակաբաշխության ընթացքում «լավագույն երիտասարդ փաստաբան» անվանակարգին արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդ խորհրդի անդամ Աղավնի Մադոյանը: «Լավագույն փաստաբան» անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաեւ փաստաբաններ Հայկ Եգանյանը եւ Անահիտ Սաֆարյանը: