Չեխիայի ֆինանսների նախարար կդառնա միլիարդատեր Անդրեյ Բաբիշը: Այդպսիք են Չեխիայի երեք կուսակցությունների՝ Սոցիալ-դեմոկրատական, ANO եւ քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունների խորհրդատվությունների արդյունքները նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ: Միաժամանակ Բաբիշը կզբաղեցնի նաեւ տնտեսական հարցերով փոխվարչապետի պաշտոնը:Նոր կառավարությունը կներառի 17 պաշտոն, հաղորդում է «Չեխիայի նորությունները»:
Սոցիալ-դեմոկրատները կստանան վարչապետի, արտգործնախարարի, ներքին գործերի, արդյունաբերության, աշխատանքի եւ սոցիալական աշխատանքների, առողջապահության, կրթության նախարարների պաշտոնները, ինչպես նաեւ կառավարության օրենսդիր խորհրդի համար առանց պորտֆելի նախարարի պաշտոնը:ANO շարժման ղեկավար Անդրեյ Բաբիշը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկում է նշանակել Մարտին Ստրոպնիցկուն, տարածաշրջանային զարգացման նախարար՝ Վերա Յուրովային, շրջակա միջավայրի նախարար՝ Ռիչաեւդ Բրաբցեին: Արդարադատության նախարար կդառնա Ելենա Վալկովան, իսկ տրանսպորտի նախարարի պաշտոնն առայժմ ոչ ոք չի զբաղեցրել: Քրիստոնյա դեմոկրատները առաջարկ են ընդունել զբաղեցնել գյուղատնտեսության նախարարի, մշակույթի եւ առանց պորտֆելի նախարարների պաշտոնները:
Նշենք, որ 2013 թ.-ի օգոստոսին Չեխիայի խորհրդարանը անվստահության քվե էր հանձնել կառավարությանը եւ ինքնալուծարվել է: Հոկտեմբերի 26 - ին Չեխիայի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Ընտրություններից հետո Չեխիայի Սոցիալ - դեմոկրատական կուսակցությունը(ՉՍԴԿ) 50 մանդատ ստացավ, Անդրեյ Բաբիշի նոր ANO 2011 կուսակցությունը («Դժգոհ քաղաքացիների շարժում»)՝ 47 մանդատ, Չեխիայի եւ Մորավիայի կոմունիստական կուսակցությունը (ՉՄԿԿ)՝ 33 մանդատ, աջ կուսակցություն TOP 09՝ 26 մանդատ, նախկին իշխող Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը(ՔԴԿ)՝ 16 մանդատ, 14 մանդատ է ստացել «Ուղիղ ժողովրդավարության լուսաբաց» կուսակցությունը եւ քրիստոնյա – դեմոկրատների կուսակցությունը:Խորհրդարանական ընտրություններից հետո սկսվել են կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ խորհրդատվություններ:





























