Թուրքիայում դեկտեմբերի 17–ից սկսած սկանդալային ձերբակալություններից հետո Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե չի կարող իրենց որեւէ գործ առանց օրենք եւ առանց հաշիվ լինի:
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարն իր Twitter-ի էջից սկանդալային մեծ կաշառք գործողության հետ կախված հայտարարություն է արել:
ՆԳ նախարար Մուամեր Գյուլերն իր որդու ձերբակալման հետ կապված գրել է. «Հարգելի քաղաքացիներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար: Մենք չենք կարող առանց օրենքի գործ անել: Չկա մի բան, որի համար հաշիվ չենք տալու: Առաջիկա օրերին ամեն ինչ կբացահայտվի: Բոլորիդ հարգանքներս եմ հղում»:
Անդրադառնալով «մեծ կաշառք» գործողությանը, Մուամեր Գյուլերը գրել է. «Ես բացահայտ ասում եմ, որ այս իրադարձությունների հետ կապված ինձ ուղղված ցանկացած խնդրի, ցանկացած հետաքննության համար բաց եմ եւ եթե այդ թեման հայտնի Թուրքիայի խորհրդարանում, ես կպահանջեմ անմիջապես հետաքննություն սկսել: Իմ նկատմամբ կաշառակերության հետ կապված որեւէ ապացույց չի հայտնաբերվել: Ես այն երբեք չեմ կարող ընդունել: Ի վերջո, ամեն ինչ հայտնի է դառնալու»:
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։
Տեղեկություններ էին հայտնվել, թե կաշառակերությանը խառնված են նաեւ նախարարներ, այդ թվում ՆԳ նախարարը:





























