ԱՄՆ-ի ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվադ Սնոուդենը երախտապարտ է Ռուսաստանին` «ազատության մեջ ապրելու եւ գլոբալ բանավեճերին մասնակցելու հնարավորության համար»:

«Ես կարդալու շատ ժամանակ ունեմ, ուշադիր հետեւում եմ աշխարհում կատարվող իրադաձություններին», - ասել է Սնոուդենը` բրազիլական հեռուստաալիքի հետ  հարցազրույցում:

Նախկին գործակալը նաեւ ընդգծել է, թե չի զղջում, որ բացահայտել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների  աշխատանքի գաղտնի տեղեկությունները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնեք, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվադ Սնոուդենը փախել էր ԱՄՆ-ից եւ հրապարակել հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները: Ներկայումս փախստականը  Ռուսաստանի տարածքում է, որտեղ ստացել է ժամանակավոր ապաստան: