Երեւանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեում՝ «Աշտարակ-կաթ» գործարանում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 06:20-ի սահմաններում, խողովակից առկա է արտահոսք, որն ուղեկցվում է տարօրինակ ձայնով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գործարանի կաթսայատնից դուրս եկող շրջանառող տաք ջրի խողովակը ցածր ջերմաստիճանի հետեւանքով վնասվել է, ինչից առաջացել է արտահոսք` գոլորշու տեսքով:

Դեպքի մասին տեղեկացվել է ԵՔՎ ՕԿԿ օպերատիվ հերթապահը, «1-04» ծառայության կարգավար-օպերատորը, Երեւանի ՀՏԱՏ պետը: