Քաղաքացուհի Գ. Մ.-ն ահազանգել է, ո քննիչն իր տված լրացուցիչ բացատրություններն անհետեւանք է թողել: Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործը,

Քաղաքացուհի Գ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մայիսի 11-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի` իրենց բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է աջ այտին եւ պատճառել ֆիզիկական ցավ:

2013թ. հոկտեմբերի 1-ին Գ. Մ.-ի որդին նույն բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ Ա. Ս.-ն բռունցքով հարվածել է նաեւ իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ:

Տուժող Գ. Մ.-ն իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. մայիսի 13-ին Մալաթիայի բաժնում լրացուցիչ բացատրություններ է տվել, սակայն երբ հետագայում իմացել է, որ նյութերը թողնվել են անհետեւանք, պահանջել է դրանց պատճենները եւ պարզել, որ իր գրած լրացուցիչ բացատրությունները բացակայում են:

Կատարվում է նախաքննություն: