Երեւանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում են գտնվում նաեւ ՃՈ աշխատակիցները:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սարալանջի փողոցի Այգեստանի տներից մեկի մոտակայքում:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը եւ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ կարգավորել երթեւեկությունը:

Քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները ճանապարհը մաքրել են ժայռաբեկորներից: