Հիվանդանոցից, դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արաքս գյուղի 17-ամյա մի բնակչուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ աղջիկը թունավորվել է տան լոգարանի գազի վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: