Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, դեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 39-ամյա Արամ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 15-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը /1-ի մասի մեղադրանքով:





























