Մինվոդիի կայարանում կրակոցներ արձակած  ՕՄՈՆ-ականներին կհեռացնեն աշխատանքից, հայտնում է Ստավրոպոլի երկրամասի ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունը:

Տուվայի ՆԳՆ ՕՄՈՆ-ի ստորաբաժանումում կադրերի հետ ուսումնադաստիարակչական աշխատանք կտարվի: Տուվայի Հանրապետության ՆԳՆ-ի պետը տվյալ գործի առնչությամբ ծառայողական ստուգում է նշանակել: Կարգապահական խիստ տույժի կենթարկվեն ՕՄՈՆ-ականների ղեկավարները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 

Հանրապետության ՆԳՆ-ն նաեւ պարզաբանել է կատարվածի մանրամասները:

«Պարզվել է, որ երկու ՕՄՈՆ-ականներ գործուղման են մեկնելիս եղել: Միներալնիե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում  նրանց եւ տեղի երեք բնակչի միջեւ վեճ է ծագել, որը տեղափոխվել էր երկաթգծային կայարան: Կռվի ընթացքում ՕՄՈՆ-ականներից մեկը զենք է կիրառել: Կրակոցից տուժել է անցորդներից մեկը, որը տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց», - ասված է Տուվայի Հանրապետության ՆԳՆ-ի կայքում: