Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից, դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Հադի Ջ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 19-ից Ինտերպոլի ԱԿԲ եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: