Հայաստանի ԱԺ արտահերթ նիստն, ըստ կանոնակարգի, հետաձգվեց մինչեւ ժամը 15.30-ը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ այդ ժամին բոլոր պատգամավորները լինեն տեղում, քանի որ օրենքների փաթեթը քվեարկելուց հետո, անցնելու է երկրորդ ընթերցում: Հովիկ Աբրահամյանը կոչ արեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին՝ ապահովել պատգամավորների ներկայությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր: