Բարձր մակարդակի շաքար ու ճարպեր պարունակող սննդամթերքը նպաստում են կոգնիտիվ ընդունակությունների նվազմանը: ԱՅս մասին հայտարարել են ավստրալացի գիտնականները` հիմնվելով հետազոտական տվյալների վրա:
Նշենք, որ հենց ֆասթֆուդը հանիդսանում է մեծ քանակությամբ շաքար ու ճարպեր պարունակող սննդամթերք: Այս մասին հաղորդում է «Ուկրաինա սեգոդնյա. Finanso.net»-ը` վկայակոչելով Medical Xpress-ը:
Փորձարկումներն անցկացվել են առնետների վրա, իսկ արդյունքները ցույց են տվել, որ կենդանիները հիշողությունը վատացել է դեռեւս նախքան նրանց քաշը կշռելը:
Տվյալ պահին գիտնականները փորձում են հնարավորություն գտնել կանգնեցնելու անառողջ սնունդով կերակրված կենդանիների գլխուղեղում ծագած բորբոքային գործընթացը:





























