Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին,  աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը ՌԴ-ում կմասնակցի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: