Թուրքիայում վերջին շրջանում սկիզբ առած Էրդողան-Գյուլեն հակամարտությունը արտացոլվել է նաեւ «Թուրքական ավիաուղիների» քաղաքականության մեջ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ից սկսված սկանդալային «մեծ կաշառք» գործողությունների հետ կապված Էրդողանի դեմ հնչեղ վերնագրերով հրապարակումներ գրած Zaman, Todays Zaman, Bugun եւ Orta Dogu թերթերն այլեւս չեն բաժանվում Թուրքիայի օդանավակայաններում տեղակայված «Թուրքական ավիաուղիների» տաղավարներից։

Նշենք, որ հիշյալ պարբերականները պատկանում են Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական համայնքին եւ դրանով է պայմանավորված թերթերի բաժանման դադարեցումը։