NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ։
Ինչպես միշտ` Երեւանում, ընտանիքիս ու հարազատներիս հետ։
Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրած ուտեստը։
Մայրիկիս պատրաստած տոլման։
Քանի՞ շիշ ալկոհոլ կարող եք խմել։
Ալկոհոլ միշտ էլ շատ չափավոր եմ օգտագործում։ Կարելի է ասել` խմել չեմ սիրում։
Առաջինը ո՞ր կենացն եք խմում։ Իսկ հիշո՞ւմ եք վերջին կենացը։ Կենացների հատուկ կարգ կա՞։
Ինձ համար պարզապես ավանդական մի քանի կենացներ կան` ծնողների, երեխաների, հայրենիքի...
Նախագահի կենացը որերո՞րդն եք խմում։
Արդեն ասացի, որ հատուկ կարգ, հերթականություն չկա։ Որպես երկրի խորհրդանիշ` Նախագահի կենացը խմում ենք Հայաստանի, հայրենիքի կենացը խմելիս։
Ամանորի սեղանի Ձեր ծախսը քանի՞ ամսվա աշխատավարձ է կազմում։
Շքեղությունների չենք ձգտում։ Ծախսում ենք այնքան, որքան հարկավոր է տոնական սեղան գցելու համար։
Եթե Ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ինչ կերգեիք։
Նա վստահաբար թոռնիկներիցս նման բան կպահանջեր։
Ձմեռ պապին եք հավատո՞ւմ, թե՞ Ձյունանուշին։
Թոռնիկներս երկուսին էլ հավատում ու անհամբեր սպասում են։
Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը։
Իմ փոքրիկ իշխանուհուն` իմ թոռնուհուն։
Ինգա Մարտինյան





























