Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին:





























